Վարդան Պետրոսյանը կհեռանա

Դերասան Վարդան Պետրոսյանը դեռևս Հայաստանում է գտնվում: Այս մասին Norlur.am-ին ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանը երեկ վերջնական ստացել է վաղաժամկետ ազատ արձակման որոշումը: Հիմա Վարդան Պետրոսյանը կարող է բացակայել երկրից: «Վարդան Պետրոսյանը մշտական բնակվում է Ֆրանսիայում, որտեղ էլ նրա ընտանիքն է, այնպես որ նա մեկնելու է իր ընտանիքի մոտ, միանա նրանց»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Հարցին, թե արդյոք զրուցել է Վարդան Պետրոսյանի հետ, արդյոք նա հիասթափություն ունի Հայաստանից, իրավական համակարգից, փաստաբանը բացասական պատասխան տվեց: 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, հիշեցնենք, Կոտայքի մարզում Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Ինքը դերասանը տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված հայցը թողնվեց առանց քննության, իսկ Գյուղնախարարությանը պատկանող կազմակերպություններից մեկի ներկայացրած հայցը բավարարվեց 1 մլն 200 հազար դրամի չափով: Վարդան Պետրոսյանից որոշակի գումար կգանձվի նաև հօգուտ պետբյուջեի: Դատարանը Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.