Վ. Օսիպյանը՝ իր եւ ակտիվիստի միջեւ տեղի ունեցած զրույցի մասին

«Ես նկատի եմ ունեցել այն, որ եթե կա հավատ, սեր եւ հարգանք Աստծո նկատմամբ եւ չկան գործած սխալ եւ վատ արարքներ, ապա Աստծուց վախենալ պետք չէ»: Armday.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը անդրադառնալով երեկ «Հաց բերողին» Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով երթի ժամանակ իր եւ ակտիվիստներից մեկի միջեւ տեղի ունեցած զրույցին: Վալերի Օսիպյանը նշեց, որ որոշ լրատվամիջոցներում իր եւ երթի մասնակցի միջեւ տեղի ունեցած զրույցը կոնտեքստից կտրված է ներկայացվել, ինչը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: «Աստված ողջ մարդկությանը պարգևում է սեր, խաղաղություն եւ հարգանք, եւ թող վախենան այն մարդիկ, ովքեր զուրկ են մարդկային այդ արժեքներից եւ գործում են սխալներ, որոնք Աստված տեսնում է»,- ասաց Երեւանի փոխոստիկանապետը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.