ԱՄՆ ֆոնդային ինդեքսները երկուշաբթի աճել են ավելի քան 2%-ով

Տնտեսություն10:50 | նոյեմբերի 10, 2026ԱՄՆ ֆոնդային ինդեքսները երկուշաբթի աճել են ավելի քան 2%-ով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երկուշաբթի աճել են ավելի քան 2%-ով, այդ թվում՝ նավթի գնի նվազման շնորհիվ, ինչը մեղմել է գնաճի արագացման վերաբերյալ մտավախությունները։
Marvell Technology-ի բաժնետոմսերի գնանշումները երկուշաբթի աճել են 9,5%-ով, Broadcom-ինը՝ 8,8%-ով, Advanced Micro Devices-ինը՝ 13,3%-ով, Analog Devices-ինը՝ 8,6%-ով, KLA Corp.-ինը՝ 9,3%-ով, Applied Materials-ինը՝ 11,4%-ով, Micron Technology-ինը՝ 6,3%-ով, Lam Research-ինը՝ 10,4%-ով, Western Digital-ինը՝ 9,9%-ով, Intel Corp.-ինը՝ 5,5%-ով, Texas Instruments-ինը՝ 6,6%-ով։
KKR & Co.-ն երրորդ եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է 30%-ով, ընդ որում՝ ճշգրտված ցուցանիշը գերազանցել է փորձագետների սպասումները։ Ներդրումային ընկերության արժեթղթերի գինն աճել է 1,7%-ով։
Amazon.com Inc.-ի արժեթղթերը թանկացել են 2,9%-ով, Caterpillar-ինը՝ 7,2%-ով, Alphabet Inc.-ինը՝ 1,2%-ով, Apple Inc.-ինը՝ 2,4%-ով, Microsoft Corp.-ինը՝ 2,8%-ով, International Business Machines-ինը՝ 0,5%-ով, Tesla-ինը՝ 5,5%-ով, Cisco Systems Inc.-ինը՝ 5,1%-ով, Goldman Sachs Group-ինը՝ 4,7%-ով։
Միաժամանակ Nvidia Corp.-ի բաժնետոմսերի գինը նվազել է 4,3%-ով։
Chevron Corp.-ի բաժնետոմսերի գնանշումները նվազել են 0,9%-ով, ExxonMobil-ինը՝ 0,7%-ով, ConocoPhillips-ինը՝ 1,3%-ով։
Dow Jones Industrial Average ինդեքսը երկուշաբթի աճել է 1104,02 կետով (2,15%-ով) և հասել 52389,75 կետի։ Աճ են գրանցել ինդեքսում ընդգրկված գրեթե բոլոր ընկերությունների բաժնետոմսերը։ Բացի Nvidia-ից և Chevron-ից, գնանշումների նվազում են գրանցել միայն Boeing Co.-ի և Visa Inc.-ի բաժնետոմսերը՝ համապատասխանաբար 0,6%-ով և 0,1%-ով։
Առևտրի արդյունքներով Standard & Poor’s 500 ինդեքսի արժեքն աճել է 173,08 կետով (2,35%-ով)՝ հասնելով 7549,94 կետի։
Nasdaq Composite ինդեքսն աճել է 673,71 կետով (2,74%-ով) և առևտրային նստաշրջանն ավարտել 25253,14 կետի մակարդակում։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
