Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ. Տիգրան Ավինյան

Հայաստան10:40 | նոյեմբերի 10, 2026Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ. Տիգրան Ավինյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։
«Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ, որոնք կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել, արդյունավետ տնօրինել իրենց ռեսուրսները և պատասխանատվություն ստանձնել սեփական զարգացման համար։
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է։ Համայնքային մակարդակում է ձևավորվում պետության և քաղաքացու ամենօրյա կապը։
Այսօր մեր առաջնահերթություններից է ապակենտրոնացման գործընթացին գործնական բովանդակություն հաղորդելը։ Համայնքների ընդլայնվող լիազորությունները պետք է ապահովված լինեն համապատասխան ֆինանսական միջոցներով, կառավարման կարողություններով և արդյունավետ գործիքներով։ Կարևոր է նաև, որ համայնքները կարողանան իրենց փորձն ու խնդիրները ներկայացնել միասնական դիրքերից և մասնակցել ոլորտային քաղաքականությունների ձևավորմանը։
Հայաստանի համայնքների միության կարևոր առաքելությունն այս գործընթացում համայնքների շահերի ներկայացումն ու պաշտպանությունն է, նրանց կարողությունների զարգացումը և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը։
Վստահ եմ, որ համայնքների հետևողական աշխատանքի, պետական կառույցների հետ արդյունավետ գործընկերության և բնակիչների ակտիվ մասնակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի ինքնուրույն, կենսունակ և զարգացող համայնքներ։
Շնորհակալություն եմ հայտնում համայնքային կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար։
Շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ»,-նշված է ուղերձում։
Տեղադրություն
Թեմա
Տեղական ինքնակառավարումՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
