Երևանում ճակատ ճակատի բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները հոսպիտալացվել են

Երևանում ճակատ ճակատի բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները հոսպիտալացվել են

Ավտովթար10:50 | նոյեմբերի 10, 2026Երևանում ճակատ ճակատի բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները հոսպիտալացվել են
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երևանում ճակատ ճակատի բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները հոսպիտալացվել են<!—>

]—>

Նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կայքի տեղեկություններով՝ «Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Chevrolet Volt»-ի վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի որոշմամբ բժշկական կենտրոնում արյան նմուշ է վերցվել , քանի որ կասկածվում է, որ նա եղել է ոչ սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Chevrolet Volt»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Hyundai Elantra»-ին։

Իրադարձություն

Ավտովթար

Օբյեկտ

Chevrolet VoltHyundai Elantra

Թեմա

Պատահարներ

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am