AI-ը հավաքագրման մեջ․ ինչ նոր հնարավորություններ է առաջարկում Job.am-ը գործատուներին

Հայաստան13:40 | նոյեմբերի 3, 2026AI-ը հավաքագրման մեջ․ ինչ նոր հնարավորություններ է առաջարկում Job.am-ը գործատուներին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Job.am-ը՝ Հայաստանի աշխատաշուկայի առաջատար հարթակներից մեկը, ներդնում է նորարարական լուծումներ՝ գործատուներին օգնելով ավելի արդյունավետ կազմակերպել հավաքագրումն ու գտնել համապատասխան մասնագետների: 25 տարվա ընթացքում Job.am-ը դարձել է գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպման կարևոր հարթակ՝ նպաստելով նրանց միջև արդյունավետ կապի ձևավորմանը։ Այս տարիների ընթացքում հարթակի միջոցով ներկայացվել են միլիոնավոր աշխատանքի դիմումներ։ Ներկայումս Job.am-ի մասնագետների բազան ընդգրկում է ավելի քան 90,000 թեկնածու և շարունակաբար ընդլայնվում է՝ օրական ավելանալով շուրջ 100 նոր մասնագետով։
Կուտակած փորձը և տեխնոլոգիական լուծումների շարունակական զարգացումը թույլ են տալիս Job.am-ին արձագանքել աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին։

Աշխատանքի հայտարարությունների հրապարակման ու առաջխաղացման հնարավորություններից մինչև թեկնածուների սեփական բազայի ստեղծում և արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ․ այսօր Job.am-ն առաջարկում է հավաքագրման ամբողջ գործընթացը մեկ հարթակում կազմակերպելու համար անհրաժեշտ գործիքակազմը։
Աշխատանքի հայտարարություն հրապարակելը դեռ չի երաշխավորում, որ համապատասխան թեկնածուն արագ կգտնվի։ Ընկերություններին անհրաժեշտ է նաև կառավարել ստացված դիմումները, համեմատել թեկնածուների փորձը հաստիքի պահանջների հետ և ժամանակին կապ հաստատել հետաքրքրող մասնագետների հետ։ Այս փուլերում ժամանակի կորուստը կարող է բարդացնել հավաքագրումը, հատկապես երբ անհրաժեշտ է միաժամանակ մի քանի հաստիք համալրել։
Job.am-ի ներդրած համակարգերն օգնում են մշակել թեկնածուների տվյալները և գնահատել դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին։ AI Scoring-ի միջոցով գնահատվում է թեկնածուների համապատասխանությունը տվյալ հաստիքի պահանջներին։ Դա թույլ է տալիս գործատուին ավելի արագ կողմնորոշվել բազմաթիվ դիմումների մեջ և առաջնահերթ դիտարկել առավել համապատասխան մասնագետներին։
«Մեր նպատակն է, որ գործատուները ոչ թե պարզապես հայտարարություն հրապարակեն, այլ կարողանան ամբողջ հավաքագրման գործընթացը կառավարել մեկ հարթակից՝ սկսած համապատասխան մասնագետի որոնումից մինչև հարցազրույց և հետագա հաղորդակցություն։ AI-ի և ավտոմատացման
զարգացումը մեզ հնարավորություն է տալիս այս գործընթացը դարձնել ավելի արագ, ճշգրիտ և հարմար»,- նշում է Job.am-ի հիմնադիր Լևոն Նալբանդյանը։
Հարթակի Talent Pool™ գործիքը հնարավորություն է տալիս ընկերություններին ստեղծել մշտապես համալրվող թեկնածուների սեփական բազա: Job.am-ի կողմից տրամադրվող QR սթիքերների միջոցով ընկերությունները կարող են ավելի հեշտ ներգրավել պոտենցիալ թեկնածուների իրենց Talent Pool-ում։ Սթիքերները կարելի է տեղադրել գրասենյակներում, միջոցառումների վայրերում կամ այլ հարմար տարածքներում, իսկ QR կոդը սկանավորելով՝ հետաքրքրված մասնագետները կարող են լրացնել իրենց տվյալները և միանալ ընկերության թեկնածուների բազային։ Սա գործատուներին հնարավորություն է տալիս մշտապես համալրել իրենց Talent Pool-ը և ձևավորել պոտենցիալ աշխատակիցների շրջանակ, որոնց հետ հնարավոր կլինի կապ հաստատել ապագա թափուր հաստիքների դեպքում։
Գործատուները կարող են պահպանել հետաքրքրող թեկնածուների տվյալները, հրավիրել նրանց հարցազրույցի և հետևել նրանց հետ իրականացվող գործընթացների զարգացմանը․ այս ամենը՝ մեկ հարթակում։ Job.am-ը նաև թույլ է տալիս հարմարեցնել դիմումների գործընթացը՝ թեկնածուներին ուղղված լրացուցիչ հարցերի միջոցով։ Թեկնածուների բազան շարունակ համալրվում է նոր մասնագետներով՝ գործատուներին հնարավորություն տալով բացահայտել նոր թեկնածուների և ընդլայնել ընտրության շրջանակը։
Միաժամանակ Job.am-ը կարևորում է տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը՝ գործատուներին տրամադրելով հավաքագրման արդյունավետությունը գնահատելու գործիքներ։ «Շաբաթական զեկույց» գործիքը ներկայացնում է ակտիվ հայտարարությունների, դիտումների, նոր դիմումների, կազմակերպության էջի այցելությունների և այլ ցուցանիշների դինամիկան՝ հնարավորություն տալով համեմատել արդյունքները նախորդ շաբաթվա հետ, բացահայտել փոփոխություններն ու միտումները և տվյալների հիման վրա ավելի նպատակային որոշումներ կայացնել։
«Մենք շարունակաբար կատարելագործում ենք Job.am-ը՝ հաշվի առնելով աշխատաշուկայի փոփոխություններն ու գործատուների կարիքները։ Վերջերս ներդրել ենք նաև արհեստական բանականությամբ աշխատող զանգերի կենտրոնի օգնականի ծառայությունը, որը հասանելի է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով։ Այն օգտատերերին օգնում է ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը և կողմնորոշվել հարթակի հնարավորությունների մեջ՝ անկախ աշխատանքային ժամերից», — հավելում է Job.am-ի հիմնադիրը։
Այսօր Job.am-ը պարզապես աշխատանքի հայտարարություններ հրապարակելու հարթակ չէ․ այն գործատուներին տրամադրում է հավաքագրման ողջ գործընթացն ավելի դյուրին, համակարգված և արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները՝ խնայելով նրանց ժամանակն ու ռեսուրսները։
<!—>
Հասանելի է
[—>english
Տեղադրություն
Թեմա
Արհեստական բանականությունԶբաղվածություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
