Լատվիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել

Օդային հարվածներ13:14 | նոյեմբերի 3, 2026Լատվիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Լատվիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ Ուկրաինայի դեմ ռուսական վերջին հարվածների առնչությամբ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։
«Լատվիան ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ է հրավիրել՝ արձագանքելով Ուկրաինայի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Կամիշևախայում հումանիտար օգնության բաշխման կետի թիրախավորմանը, ինչի հետևանքով առնվազն 26 խաղաղ բնակիչ է զոհվել»,- գրել է Բրաժեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ռուսական զինուժը զանգվածային հարված էր հասցրել Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրին, ինչի հետևանքով 26 մարդ էր զոհվել։
Հասանելի է
Թեմա
Օդային հարվածներՔաղաքականություն
Տեղադրություն
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
