ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Բաքվի գանգատը՝ քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. Դրմեյան

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Բաքվի գանգատը՝ քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. Դրմեյան

Ադրբեջան13:42 | նոյեմբերի 3, 2026ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Բաքվի գանգատը՝ քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. Դրմեյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Բաքվի գանգատը՝ քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. Դրմեյան<!—>

]—>

Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ: Այս մասին գրել է միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը

«Նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ։ Այսպիսով, ՄԻԵԴ-ի՝ հունիսի 18-ի վճիռը մտավ ուժի մեջ և այն անկյունաքարային է լինելու համանման ընթացիկ եւ հետագա գանգատների քննության համար։

Ադրբեջանը, որը ամենաբարձր մակարդակով հայտարարում է ՄԻԵԴ-ի իրավասությունը չընդունելու մասին և դադարեցրել էր համագործակցությունը ԵԽ նախարարների կոմիտեի հետ, տեղն եկած ժամանակ հիշում է իրավական պրոցեսների կարեւորության մասին ու բողոքներ ներկայացնում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։ Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։

Տեղադրություն

Ադրբեջան

Թեմա

Դատարանի որոշումՄարդու իրավունքներՊատերազմ

Անձ

Լիպարիտ Դրմեյան

Աղբյուրը՝ NEWS.am