Macy's-ը 100 տարվա մեջ առաջին անգամ փոթորկի պատճառով հետաձգել է Գոհաբանության օրվա շքերթը

Մշակույթ16:04 | նոյեմբերի 26, 2026Macy’s-ը 100 տարվա մեջ առաջին անգամ փոթորկի պատճառով հետաձգել է Գոհաբանության օրվա շքերթը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հանրախանութների ամերիկյան Macy’s ցանցը 100 տարվա մեջ առաջին անգամ փոթորկի պատճառով հետաձգել է Գոհաբանության օրվա շքերթը, գրում է Associated Press-ը։
Օդերևութաբանները Նյու Յորքի շրջանում կանխատեսել են ուժեղ քամի և անձրև։ Նախազգուշացումը գործում է մինչև ուրբաթ, իսկ շքերթը նախատեսված էր հինգշաբթի։ Macy’s-ը հայտարարել է, որ այն կանցկացնի շաբաթ օրը։
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին լրագրողներին հայտնել է, որ ուժեղ քամին կարող է կոտրել ծառերի ճյուղերն ու կտրել էլեկտրալարերը։
«Գիտեմ, որ Նյու Յորքի շատ բնակիչներ, այդ թվում՝ ես, սպասում էինք վաղվա շքերթին, — նախօրեին ասել է նա։ — Հասկանում եմ նաև, որ ծրագրերի փոփոխությունն անհարմարություններ կպատճառի, բայց անվտանգությունը պետք է ամեն ինչից վեր լինի»։
Macy’s-ի ավանդական շքերթին մասնակցում են հսկա փչովի ֆիգուրներ։ Այս տարի շքերթը կանցկացվի հարյուրերորդ անգամ։ Այդ առիթով ընկերությունը նախատեսում էր օդ բարձրացնել 100 ֆիգուր, սակայն ուժեղ քամու պայմաններում դա վտանգավոր կլինի։
Շքերթը հեռարձակող NBC հեռուստաալիքը հայտարարել է, որ հինգշաբթի կցուցադրի նախորդ տարվա շքերթի տեսագրությունը։
Macy’s-ը Գոհաբանության օրվա առաջին շքերթը Նյու Յորքում անցկացրել է 1924 թվականին։ Ընկերությունը շքերթ չի անցկացրել 1942–1944 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության պատճառով։
1971 թվականին Macy’s-ը վատ եղանակի պատճառով հրաժարվել է փչովի ֆիգուրներից, սակայն շքերթը կայացել է, նշում է AP-ն։
Macy’s-ի բաժնետոմսերը չորեքշաբթի էժանացել են 1,5%-ով։ Հինգշաբթի ԱՄՆ-ում բորսայական առևտուր չի անցկացվում։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
