«Դեռահասի պես». Բայդենն իր գրքում պատմել է, թե ինչով էին իրեն նյարդայնացնում Պուտինն ու Զելենսկին

«Դեռահասի պես». Բայդենն իր գրքում պատմել է, թե ինչով էին իրեն նյարդայնացնում Պուտինն ու Զելենսկին

Ջո Բայդեն00:40 | նոյեմբերի 16, 2026«Դեռահասի պես». Բայդենն իր գրքում պատմել է, թե ինչով էին իրեն նյարդայնացնում Պուտինն ու Զելենսկին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Դեռահասի պես». Բայդենն իր գրքում պատմել է, թե ինչով էին իրեն նյարդայնացնում Պուտինն ու Զելենսկին<!—>

]—>

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հրատարակության պատրաստվող «Promise Me, America» («Խոստացի՛ր ինձ, Ամերիկա») հուշագրքում պատմել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ անձնական շփումների, նաև Դոնալդ Թրամփի թիմի խնդրանքի մասին՝ թույլ տալ իրենց ուղիղ բանակցություններ վարել Կրեմլի հետ մինչև հանրապետականի՝ Սպիտակ տուն վերադառնալը, գրում է գրքին ծանոթացած The Wall Street Journal թերթը։

Բայդենը հանդիպումների ժամանակ Պուտինի պահվածքը բնութագրել է ցուցադրաբար անտարբեր։ Ըստ ԱՄՆ նախկին նախագահի, Ռուսաստանի առաջնորդը սիրում էր կռացած նստել՝ դեռահասի պես, որը փորձում է ցույց տալ, թե իր համար միևնույն է։

Զելենսկու մասին Բայդենը հակասական կարծիք է հայտնել։ Նա ընդունել է, որ Ուկրաինայի նախագահի դերասանական անցյալը լավ նախապատրաստություն էր պատերազմի պայմաններում երկրի առաջնորդի դերի համար։ Սակայն մասնավոր զրույցներում Զելենսկին, Բայդենի գնահատմամբ, կարող էր լինել մռայլ ու համառ և ավելի քիչ երախտագիտություն էր դրսևորում, քան ակնկալում էր ԱՄՆ նախագահը։

Հուշագրքում Բայդենը նաև պնդում է, որ Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչներն իրեն խնդրել են ստորագրել մի նամակ, որը նրանց թույլ կտար ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ մինչև նոր նախագահի երդմնակալությունը։

Բայդենը մերժել է՝ բացատրելով, որ չի ցանկանում Թրամփի թիմին գործողությունների լիակատար ազատություն տալ մի բանի համար, որն իր մտավախությամբ կարող էր վերածվել փաստացի կապիտուլյացիայի՝ Ուկրաինայի հաշվին։

«Promise Me, America» գիրքը լույս կտեսնի նոյեմբերի 17-ին։ Դրանում Բայդենը նաև անդրադառնում է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր որոշմանը, 2024 թվականի նախագահական քարոզարշավի ավարտին և իր վարչակազմի առանցքային արտաքին քաղաքական որոշումներին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Ջո ԲայդենՎլադիմիր ՊուտինՎլադիմիր Զելենսկի

Թեմա

Քաղաքականություն

Պատմություն

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am