Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար

Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար

Եկեղեցի14:35 | նոյեմբերի 15, 2026Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար<!—>

]—>

Հորդանանի պետական անվտանգության դատարանը երեք տղամարդու կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտել անցյալ ամիս երկրի հարավում եկեղեցու վրա զինված հարձակման համար, հայտնում է AFP-ն։

Կայացված դատավճռի մասին հայտնել է Հորդանանի ռազմական գերատեսչությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ դատարանը մահապատժի է դատապարտել ահաբեկչական հարձակում իրականացրած երեք անձի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Քարաքի շրջանում հարձակում էր տեղի ունեցել Ալ-Համմուդա ուղղափառ եկեղեցու վրա։

Հարձակման հետևանքով զոհվել էր ինը մարդ, ևս 25-ը վիրավորվել էին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԵկեղեցիՄահապատիժՊատահարներ

Տեղադրություն

Հորդանան

Աղբյուրը՝ NEWS.am