Պնոմ Պենում Փաշինյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին

Պնոմ Պենում Փաշինյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին

Հայաստան-Ադրբեջան բանակցություններ14:32 | նոյեմբերի 15, 2026Պնոմ Պենում Փաշինյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պնոմ Պենում Փաշինյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին<!—>

]—>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պնոմ Պենում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի լիագումար նիստերին:

Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Լիագումար նիստի շրջանակում քննարկվել են խաղաղությանը նվիրված հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներին:

Թեմա

Հայաստան-Ադրբեջան բանակցություններԽաղաղությունՔաղաքականություն

Տեղադրություն

Կամբոջա

Իրադարձություն

Գագաթնաժողով

Աղբյուրը՝ NEWS.am