Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար

Եկեղեցի14:35 | նոյեմբերի 15, 2026Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հորդանանի պետական անվտանգության դատարանը երեք տղամարդու կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտել անցյալ ամիս երկրի հարավում եկեղեցու վրա զինված հարձակման համար, հայտնում է AFP-ն։
Կայացված դատավճռի մասին հայտնել է Հորդանանի ռազմական գերատեսչությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ դատարանը մահապատժի է դատապարտել ահաբեկչական հարձակում իրականացրած երեք անձի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Քարաքի շրջանում հարձակում էր տեղի ունեցել Ալ-Համմուդա ուղղափառ եկեղեցու վրա։
Հարձակման հետևանքով զոհվել էր ինը մարդ, ևս 25-ը վիրավորվել էին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
