Երեւանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար պետք է վճարել շուրջ 90 հազար դրամ

Երեւանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար պետք է վճարել շուրջ 90 հազար դրամ

Հայաստան11:11 | նոյեմբերի 15, 2026Երեւանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար պետք է վճարել շուրջ 90 հազար դրամ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երեւանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար պետք է վճարել շուրջ 90 հազար դրամ<!—>

]—>

Նոյեմբերի 14-ից արդեն հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ի՞նչ է սա նշանակում։

Եթե շտապ անհրաժեշտ է ստանալ ձեր փաստաթուղթը, ապա արագացված ծառայության միջոցով այն կարող եք ստանալ՝

• Երևանում՝ 24 ժամվա ընթացքում,

• Մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։

Կարևոր է իմանալ, որ նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։

Իսկ որքա՞ն արժե ծառայությունը։

Նույնականացման քարտի համար սահմանված 5950 դրամին ավելանում է 8000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 13 950 դրամ։Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28 650 դրամին ավելանում է 60 000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 88 650 դրամ։

Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները նաև սպասարկվում են առաջնահերթությամբ»։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

Կենսաչափական անձնագիրԱնձնագիր

Կազմակերպություն

Ներքին Գործերի Նախարարություն

Աղբյուրը՝ NEWS.am