Իրանի ԻՀՊԿ-ն հերքել է Ֆրանսիայում հովացման համակարգերի վրա հարձակման մեղադրանքները և հայտարարել Իսրայելի սադրանքի մասին

Ֆրանսիա11:02 | նոյեմբերի 15, 2026Իրանի ԻՀՊԿ-ն հերքել է Ֆրանսիայում հովացման համակարգերի վրա հարձակման մեղադրանքները և հայտարարել Իսրայելի սադրանքի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին Ֆրանսիայում հովացման համակարգերի վրա հարձակմանը իրանական ուժերի առնչության մասին պնդումներն անվանել է Իսրայելի կազմակերպած սադրանք։
Շաբաթ ուշ երեկոյան X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության մեջ բրիգադի գեներալը Փարիզին կոչ է արել չընկնել, այսպես կոչված, «օտար դրոշի ներքո գործողության» ծուղակը, որը, նրա կարծիքով, նախապատրաստում է Իսրայելը։
«Փարիզը պետք է զգուշանա սիոնիստական վարչակարգի կազմակերպած՝ օտար դրոշի ներքո գործողության ծուղակից։ Ի տարբերություն ԱՄՆ-ի և սիոնիստական վարչակարգի՝ խաղաղ բնակչությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիրախների թվում չէ», — գրել է Մոհեբին։
Նա նաև անհիմն է անվանել հովացման համակարգերի վրա հարձակման մեղադրանքները և հայտարարել, որ Իսրայելն արդեն կիրառել է նման սցենար՝ Իրանի նկատմամբ վախ բորբոքելու և եվրոպական երկրների աջակցությունը ստանալու համար։
Նա հավելել է, որ նման մեղադրանքներն ուղղված են Եվրոպայում Իրանի բացասական կերպարի ձևավորմանը և հակաիրանական քաղաքականության ընդլայնման համար պայմանների ստեղծմանը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Աղբյուրը՝ NEWS.am
