ԱՄՆ տրանսպորտի նախարարը կապալառուին է մեղադրել է ավիահաղորդակցության լայնածավալ խափանումների համար

ԱՄՆ տրանսպորտի նախարարը կապալառուին է մեղադրել է ավիահաղորդակցության լայնածավալ խափանումների համար

Օդային երթևեկություն10:50 | նոյեմբերի 15, 2026ԱՄՆ տրանսպորտի նախարարը կապալառուին է մեղադրել է ավիահաղորդակցության լայնածավալ խափանումների համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ տրանսպորտի նախարարը կապալառուին է մեղադրել է ավիահաղորդակցության լայնածավալ խափանումների համար<!—>

]—>

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին ամերիկյան ավիացիայի աշխատանքի լայնածավալ խափանման պատասխանատվությունը դրել է L3Harris կապալառու ընկերության վրա, որն ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) հեռավոր օբյեկտներից մեկում պղնձե լարերն օպտիկամանրաթելային մալուխներով փոխարինելու պլանային աշխատանքներ էր իրականացնում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նախարարի կարծիքով, անսարք երթուղիչը կամ սարքավորումների տեղադրման ժամանակ թույլ տրված սխալները կարող էին հանգեցնել ավիակարգավարների և ինքնաթիռների միջև կապի խափանման։

«Մենք փորձում ենք պարզել՝ արդյոք պատճառն անիրազեկությունն է եղել։ Անկասկած, մենք մեղավորներին պատասխանատվության կենթարկենք», — շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին, լրագրողներին է ասել Դաֆին։

Նա հայտնել է, որ աշխատանքներն իրականացվել են ցանցի պլանային արդիականացման շրջանակում։ Սակայն երթուղիչը փոխարինելուց հետո սարքավորումը սկսել է չափազանց մեծ ծանրաբեռնվածություն ստեղծել օդային երթևեկության կառավարման համակարգի մյուս սարքերի համար։ Ինչպես բացատրել է նախարարը, այն յուրաքանչյուր չորս-հինգ վայրկյանը մեկ միանալու շուրջ հազար փորձ էր կատարում, ինչը հանգեցրել է ինքնաթիռների մասին տվյալների և ռադիոտեղորոշման տեղեկատվության փոխանցման խափանումների։

«Ի՞նչ է կոնկրետ տեղի ունեցել. ընկերությո՞ւնն է սխալներ թույլ տվել, թե՞ խնդիրը անսարք երթուղիչն է»։ Դաֆին նշել է, որ այս հարցը պետք է պարզվի հետաքննության ընթացքում։

Նախարարն ընդգծել է, որ L3Harris-ը տասնամյակներ շարունակ աշխատում է FAA-ի հետ և շարունակում է մնալ համապատասխան ցանցը սպասարկող հիմնական կապալառուն։ «Այդ ցանցը նրանց է պատկանում։ Նրանք մեր հիմնական կապալառուն են։ Ես չեմ կարող պարզապես դիմել մեկ ուրիշի. ցանցը նրանց տնօրինության տակ է», — նշել է նա։

Դաֆին նաև Կոնգրեսին կոչ է արել 50 միլիարդ դոլար հատկացնել ԱՄՆ օդային երթևեկության կառավարման համակարգի արդիականացման համար՝ նախազգուշացնելով, որ առանց հնացած ենթակառուցվածքների թարմացման նման խափանումները կարող են կրկնվել։

«Մենք չենք կարող շարունակել օգտագործել 1980-ականների տեխնոլոգիաները», — հայտարարել է նախարարը։

L3Harris-ից հայտնել են, որ օգնում են FAA-ին հետաքննել խափանման պատճառները և լրջորեն են վերաբերվում ուղևորների, ավիաընկերությունների և ավիակարգավարական ծառայությունների աշխատանքի վրա դրա հետևանքներին։ Ընկերությունը հրապարակայնորեն չի մեկնաբանել նախարարի մեղադրանքները։

Ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին, FAA-ն կապի համակարգի խնդիրների պատճառով ավելի քան չորս ժամով դադարեցրել էր օդային երթևեկությունն ամբողջ երկրում։ Դա հանգեցրել էր չվերթների զանգվածային ուշացումների և չեղարկումների։ Շաբաթ օրվա դրությամբ չեղարկված չվերթների թիվը շարունակում էր աճել, քանի որ ինքնաթիռներն ու անձնակազմերը հայտնվել էին ոչ այն օդանավակայաններում, որտեղից պետք է իրականացնեին հաջորդ չվերթները։ Չվացուցակը վերականգնելու համար կարող է մի քանի օր պահանջվել։

FAA-ի ղեկավար Բրայան Բեդֆորդը հայտարարել է, որ գերատեսչությունը կիբեռհարձակման կամ արհեստական բանականության հետ միջադեպի կապի նշաններ չի հայտնաբերել։ Նա հայտնել է, որ մասնագետները շարունակում են պարզել՝ սարքավորումն անսա՞րք է եղել, թե՞ այն սխալ է տեղադրվել կամ կարգաբերվել։

Հասանելի է

русский

Թեմա

Օդային երթևեկությունԱվիացիաՉվերթի չեղարկում

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am