Աբովյանի եկեղեցում հարսանիքի ժամանակ գողացել են հարսի և փեսայի հեռախոսները

Աբովյան22:23 | նոյեմբերի 13, 2026Աբովյանի եկեղեցում հարսանիքի ժամանակ գողացել են հարսի և փեսայի հեռախոսները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 16:30-ին տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում գողություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Անհայտ անձը կամ անձինք նշված եկեղեցում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ խորանի դիմացի նստարանից գողացել են Երևանի բնակիչներ փեսայի՝ Ե Մ.-ի «iPhone 16 Pro» և հարսի՝ Ջ. Պ-ի «iPhone 17 Pro Max» բջջային հեռախոսները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարսին ու փեսային պատճառվել է մոտ 1 մլն 400 հազար դրամի վնաս։
Տեղադրություն
Թեմա
ԵկեղեցիՀանցագործությունՊատահարներԳողություն
Աղբյուրը՝ NEWS.am
