Քուշներն ու Ուիթքոֆը մասնակցում են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստմանը. Սպիտակ տուն

Ջարեդ Քուշներ22:07 | նոյեմբերի 13, 2026Քուշներն ու Ուիթքոֆը մասնակցում են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստմանը. Սպիտակ տուն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները մասնակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքներին։
Ինչպես X-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին, Ուիթքոֆն ու Քուշները Աբու Դաբիում անցկացված եռակողմ բանակցությունների և Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ երկկողմ շփումների արդյունքում «ապահովել են եվրոպացի գործընկերների մասնակցությունն առաջիկա խորհրդակցություններին և սկսել են աշխատանքը գերիների փոխանակման ուղղությամբ, որը կդառնա պատերազմի ընթացքում ամենախոշորը»։
Հասանելի է
Անձ
Թեմա
ՔաղաքականությունԳերիների Փոխանակում
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
