Բուենոս Այրեսի արվարձանում գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

Արգենտինա21:52 | նոյեմբերի 13, 2026Բուենոս Այրեսի արվարձանում գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի արվարձանում՝ Ռեմեդիոս դե Էսկալադա քաղաքում, գազատարի պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 20 մարդ է տուժել։
Ըստ քաղաքային իշխանությունների տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել MetroGAS ընկերության գազաբաշխիչ ցանցի արդիականացման աշխատանքների ընթացքում։ Կապալառու կազմակերպության աշխատակիցների օգտագործած տեխնիկան վնասել է միջին ճնշման գազատարը, ինչն գազի արտահոսք և դրան հաջորդած պայթյուն է առաջացրել։
Միջադեպի հետևանքով տուժած 20 անձինք հոսպիտալացվել են։ Նրանցից հինգի վիճակը գնահատվում է ծանր։
Նոր պայթյունների վտանգի պատճառով իշխանությունները տարհանել են մերձակա տների բնակիչներին, ինչպես նաև մոտակայքի դպրոցում, ծերանոցում և առևտրային օբյեկտներում գտնվող մարդկանց։ Դեպքի վայրի շրջակայքում տրանսպորտային երթևեկությունը դադարեցված է։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
