Եվրոպան ընտրել է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցությունների իր ներկայացուցիչներին. Bloomberg

Բանակցություններ22:23 | նոյեմբերի 13, 2026Եվրոպան ընտրել է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցությունների իր ներկայացուցիչներին. Bloomberg
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Միացյալ Նահանգների ղեկավարությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անցկացվելիք խաղաղության բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Եվրամիության կառույցների և եվրոպական հինգ առաջատար երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։ Դրա մասին Bloomberg-ին հայտնել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։ Որոշումն ընդունվել է Դուբլինում անցկացված երկօրյա հանդիպումների արդյունքում, որոնց ընթացքում եվրոպական երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Կիևին։
Այս գագաթնաժողովներից առաջ նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպացի առաջնորդներին կոչ էր արել նշանակել իրենց բանագնացներին՝ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու համար։ Նա հայտարարել էր, որ Ռուսաստանն ավելի բաց է դարձել քննարկումներին եվրոպական պատվիրակության մասնակցության հարցում։ Սակայն եվրոպական ղեկավարությունը երկար ժամանակ չէր կարողանում լուծել այն ներկայացուցչի նշանակման հարցը, որը նման բանակցություններում կպաշտպանի մայրցամաքի շահերը։
Ըստ անանուն մնալ ցանկացած պաշտոնյայի՝ խորհրդականները կմասնակցեն տեխնիկական մակարդակով անցկացվելիք բոլոր բանակցություններին։ Մինչդեռ քաղաքական առաջնորդների մակարդակով Եվրոպան դեռ չի նշանակել իր ներկայացուցչին։ Ինչպես պարզաբանել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, պետությունների ղեկավարներն այդ հարցին կանդրադառնան առաջիկա մամուլի ասուլիսում։
Ուրբաթ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցել Եվրոպայի ներկայացուցիչների հետ, եթե Եվրոպան ընտրել է լիազորված ներկայացուցիչ և ցանկություն ունի խոսելու Մոսկվայի հետ։ Պեսկովը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել եվրոպացիների հետ երկխոսությունից և չի նախաձեռնել հարաբերությունների կրճատումը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԲանակցություններՔաղաքականությունԽաղաղության բանակցություններ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
