Ինչո՞ւ է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրողին տրվել վկայի կարգավիճակ

Հայաստան13:57 | նոյեմբերի 13, 2026Ինչո՞ւ է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրողին տրվել վկայի կարգավիճակ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ։ Այս մասին նա հայտնել է Facebook–ի իր էջում։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ տվեցին վկայի կարգավիճակ ու հրավիրեցին քննչական կոմիտե. ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել Փարաքարի համայնքապետի սպшնությանն առնչվող բոլոր տեղեկությունները
Վալոդյա Գրիգորյանի սպшնությունից անցել է արդեն ավելի քան մեկ տարի, և այս ամբողջ ընթացքում մի հարց ինձ հանգիստ չի տվել․ ի՞նչ տեղի կունենա, եթե մի օր որոշեմ հրապարակել իմ ձեռքի տակ եղած տեղեկությունների ոչ թե հիսուն, այլ հարյուր տոկոսը։
Այսօր առաջին անգամ որոշել եմ բարձրաձայնել մի հանգամանքի մասին, որը մինչ օրս չեմ հրապարակել:
Երբ լուսաբանում էի Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպшնությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները, քրեական վարույթի շրջանակներում ինձ տրվեց վկայի կարգավիճակ։ Կանչեցին նախաքննական մարմին, ներկայացա: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այլ մանրամասներ հայտնել չեմ կարող: Ինձ համար առավել քան պարզ էր՝ ինչ-որ մարդկանց անհանգստություն էի պատճառում իմ հրապարակումներով:
Անկեղծ ասած՝ սա իմ լրագրողական գործունեության ընթացքում աննախադեպ երևույթ էր։
Տարիներ շարունակ լրագրողներն անդրադարձել են ամենատարբեր աղմկահարույց սպանությունների, ներկայացրել փաստեր, տեղեկություններ, վարկածներ ու սեփական հետաքննությունների արդյունքները։ Սակայն ես առնվազն հրապարակային տեղեկություն չունեմ, որ նմանատիպ լուսաբանումների արդյունքում լրագրողին վկայի կարգավիճակ տան։
Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել իմ հրապարակումներում, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ ներգրավել քրեական վարույթում՝ վկայի կարգավիճակով։
Ես բազմիցս եմ գրել, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը մեկ անձի կողմից ինքնուրույն իրականացված հանցագործություն չէ։
Ես հիմքեր ունեմ կասկածելու, որ խոսքը խմբի մասնակցությամբ իրականացված, նախապես ծրագրված հանցագործության մասին է, որի հնարավոր կազմակերպիչների և պատվիրատուների ամբողջ շրջանակը դեռևս բացահայտված չէ։
Աբսուրդ էր նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, որի ժամանակ նա հայտարարեց, թե գործը բացահայտված է։ Իսկ ի՞նչ է նշանակում բացահայտված։
Եթե հայտնաբերվել է սպшնությունը կատարած անձը, դա դեռ չի նշանակում, որ բացահայտվել է հանցագործության ամբողջ շղթան։
Ո՞վ է հնարավոր պատվիրատուն։ Ո՞վ է կազմակերպել հանցագործությունը։ Արդյո՞ք եղել են այլ մասնակիցներ։ Ովքե՞ր կարող էին շահագրգռված լինել Վալոդյա Գրիգորյանի սպшնությամբ։ Ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ մինչ օրս հանրային քրեական հետապնդում հարուցված չէ Մհեր Ախտոյանի նկատմամբ:
Այս պատմության մեջ դեռ շատ բան կա ասելու»։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
ՊատահարներԼրագրողներՍպանություն
Աղբյուրը՝ NEWS.am
