AFCP-ն աջակցել է ՀՀ ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը (ֆոտո)

AFCP-ն աջակցել է ՀՀ ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը (ֆոտո)

Հայաստան11:48 | նոյեմբերի 13, 2026AFCP-ն աջակցել է ՀՀ ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը (ֆոտո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

AFCP-ն աջակցել է ՀՀ ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը (ֆոտո)<!—>

]—>

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (AFCP) աջակցել է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ գտնվող 4-5-րդ դարերի այս հայկական եկեղեցին լավագույնս ներկայացնում է Հայաստանի վաղ քրիստոնեական ճարտարապետությունը և հարուստ պատմական ժառանգությունը։ 2023թ․ Հիմնադրամն աջակցեց տաճարի տարածքի կոնսերվացման, պահպանության և պատմական միջավայրի վերականգնման ուղղված աշխատանքներին։

Ինչո՞վ է զբաղվում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը։

Ստեղծված 2001թ․ պետքարտուղարության կողմից՝ հիմնադրամն աջակցում է մշակութային ժառանգության պահպանությանն աշխարհում։ Գործակցելով տեղի համայնքների հետ՝ այն իրականացնում է պատմավայրերի, պատմամշակութային արժեքներին, կոթողների, ավանդույթների պահպանության աշխատանքներ, աջակցում մշակութային զբոսաշրջության և երկարաժամկետ պահպանության նախաձեռնություններին և նպաստում մշակութային փոխըմբռնման ու հարգանքի ձևավորմանը տարբեր ժողովուրդների միջև։

Տեղադրություն

ՀայաստանՇիրակ

Թեմա

ԵկեղեցիՄշակութային ժառանգությունՎերականգնում

Աղբյուրը՝ NEWS.am