Լոռու մարզում գազալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել․ մասնակի փլուզում է եղել. տnւժածներ չկան

Պայթյուններ11:42 | նոյեմբերի 13, 2026Լոռու մարզում գազալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել․ մասնակի փլուզում է եղել. տnւժածներ չկան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 13-ին, ժամը 10։35-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԳԼՃԿ-ի առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
