Yonhap. Հյուսիսային Կորեան 1948 թվականից ի վեր առաջին անգամ փոխել է պետական դրոշի համամասնությունները

Կիմ Չեն Ըն14:33 | նոյեմբերի 13, 2026Yonhap. Հյուսիսային Կորեան 1948 թվականից ի վեր առաջին անգամ փոխել է պետական դրոշի համամասնությունները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հանրապետության հիմնադրումից՝ 1948 թվականից ի վեր առաջին անգամ փոխել են պետական դրոշի համամասնությունները։ Այս մասին նոյեմբերի 13-ին հայտնել է Yonhap գործակալությունը։
Naenara պաշտոնական պետական վեբ-պորտալում հրապարակված սահմանադրության տեքստում դրոշի նկարագրությունը ներկայացված է 166-րդ հոդվածում։ Ըստ դրա՝ դրոշի կենտրոնում կա լայն կարմիր շերտ, վերևում և ներքևում՝ նեղ սպիտակ շերտեր, եզրերին՝ կապույտ շերտեր, ինչպես նաև ձողի մոտ՝ սպիտակ շրջանի մեջ առնված կարմիր հնգաթև աստղ։
Այժմ դրոշի բարձրության և լայնության հարաբերակցությունը 1:1,65 է։ Նախկինում սահմանադրությամբ ամրագրված էր 1:2 հարաբերակցությունը, որն անփոփոխ էր մնացել նաև 2023 թվականի սեպտեմբերին կատարված փոփոխություններից հետո։
Գործակալության տվյալներով՝ փոփոխությունը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ կառավարման սեփական ոճ և ազգային ինքնություն ձևավորելու ձգտման համատեքստում, միաժամանակ պահպանելով նախորդների որոշ ավանդույթներ։
Հասանելի է
Անձ
Տեղադրություն
Թեմա
ՔաղաքականությունՊետական խորհրդանիշներ
Աղբյուրը՝ NEWS.am
