Շրջանառության մեջ է դրվել «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲ

Հայաստանի կենտրոնական բանկ12:02 | նոյեմբերի 13, 2026Շրջանառության մեջ է դրվել «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԲ–ից։
«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:
Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:
Դիմերես` ՀՀ զինանշանը:
Դարձերես` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):
Հուշադրամը հատվել է «B.H. Mayer Mint» դրամահատարանում, Գերմանիա:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 2000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 999,90
Քաշը 62,2 գ
Տրամագիծը 50,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը մինչև 999 հատ
Թողարկման տարեթիվը 2026
Կարդացեք ավելին Հուշադրամներ բաժնում:
Կազմակերպություն
Թեմա
ՀուշադրամներՄշակութային ժառանգությունՄշակույթ
Օբյեկտ
Աղբյուրը՝ NEWS.am
