Աջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչ

Հայաստան15:42 | նոյեմբերի 6, 2026Աջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամներ Տաթևիկ Գասպարյանը, Մարիա Կարապետյանը և Լուսինե Ավետիսյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են Ուրուգվայի Հանրապետության Պատգամավորների պալատի հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սատջյանի հետ։ Այդ մասին NEWS.am—ին հայտնում են ԱԺ լրատվական վարչությունից։
Զրուցակիցներն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, կարևորել խորհրդարանական բարեկամական խմբերի միջև համագործակցության առավել ընդլայնումն ու փոխայցերը։ Հյուրի խնդրանքով անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հուշագիր ստորագրելու հնարավորությանը։
Գործընկերները փաստել են՝ Հայաստանը և Ուրուգվայը համագործակցելու լայն հնարավորություններ ունեն առողջապահության, առևտրի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։ Զրուցակիցները վերոնշյալ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը նպաստելու և միջխորհրդարանական կապերն ու շփումները խորացնելու պատրաստակամություն են հայտնել։
«Աջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մասնավորապես ասել է Խոսե Լուիս Սատջյանը։ Նա գործընկերներին հրավիրել է այցելել Ուրուգվայ, ինչը սիրով ընդունվել է։
Անդրադարձ է կատարվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Տեղադրություն
Թեմա
Խորհրդարանական հարաբերություններՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
