Ռամանը կդառնա Լոս Անջելեսի՝ հնդկական ծագում ունեցող առաջին քաղաքապետը

Ընտրություններ17:10 | նոյեմբերի 6, 2026Ռամանը կդառնա Լոս Անջելեսի՝ հնդկական ծագում ունեցող առաջին քաղաքապետը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նիթյա Ռամանը կդառնա Լոս Անջելեսի՝ հդկական ծագում ունեցող առաջին քաղաքապետը՝ հաղթելով քաղաքի գործող ղեկավար Կարեն Բասին, հայտնել է Newsweek ամսագիրը։
Պարբերականի տվյալներով՝ ձայների ակնկալվող 76 տոկոսի հաշվարկից հետո Ռամանը ստացել է 52,1 տոկոս, Բասը՝ 47,9։ Գործող քաղաքապետը զանգահարել է մրցակցին և շնորհավորել նրան հաղթանակի առթիվ։
«Լոս Անջելեսի բնակիչները կատարել են իրենց ընտրությունը։ <…> Ես պարտավորվել եմ ապահովել իշխանության սահուն և անխոչընդոտ փոխանցումը», — հայտարարել է Բասը։
Ռամանը տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել աջակիցներին և արժևորել Բասի աշխատանքը։ Նա խոստացել է կառուցել մատչելի բնակարաններ, զարգացնել հասարակական տրանսպորտը և բարելավել քաղաքային իշխանությունների աշխատանքը։
Ռամանը ծնվել է Հնդկաստանի Քերալա նահանգում, վեց տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և 22 տարեկանում ստացել ամերիկյան քաղաքացիություն։ Այժմ նա 45 տարեկան է։ 2020 թվականից նա Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ներկայացնում է չորրորդ ընտրատարածքը։ Ռամանն ու Բասը երկրորդ փուլ էին անցել հունիսին կայացած նախնական քվեարկությունից հետո։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
