Վանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելել

Մշակութային ժառանգություն15:41 | նոյեմբերի 6, 2026Վանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայի Վան նահանգի հայկական Աղթամար կղզի 2026 թվականի առաջին 9 ամսում այցելել են 250 հազար հոգի։
Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝ Աղթամար կղզի այցելողները հիմնականում Իրանից, Իրաքից եւ Հայաստանից են։
Նշենք, որ Աղթամարի գլխավոր զարդը Սուրն Խաչ եկեղեցին է, որը կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով 915-921 թվականներին։
Թուրքիայի իշխանությունները 2007–ին Աղթամարի Սուրբ Խաչը բացեցին որպես թանգարան, իսկ մի քանի տարի անց Պոլսո Հայոց պատրիարքարանի խնդրանքով ամեն տարի սեպտեմբերին պատարագ է մատուցվում։
Թեմա
Մշակութային ժառանգությունՏուրիզմ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
