Գազատար է վնասվել. Կապանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

Գազ15:40 | նոյեմբերի 6, 2026Գազատար է վնասվել. Կապանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:45-ից դադարեցվել է Կապան քաղաքի Թումանյան, Չարենցի, Ա․ Մանուկյան, Նժդեհի, Ազատամարտիկների, Մ․ Ստեփանյան փողոցների, Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
