«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ

Հայաստան16:28 | նոյեմբերի 6, 2026«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի ջրային համակարգի սեփականատերը չէ և չի կրում ֆիզիկապես մաշված այդ համակարգի պատասխանատվությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
ՀԾԿՀ նախագահի խոսքով ՀՀ կառավարությունն այդ համակարգն ընդամենը տվել է ընկերությանը շահագործման, իսկ դրա տեխնիկական զինումն ու վերազինումը, վերակառուցումը տարիներ ի վեր բացառապես ՀՀ պարտականությունն է եղել։
«Տպավորություն չստեղծվի, որ ես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի փաստաբանն եմ, քանի որ աշխատանքային քննարկումների ժամանակ շատ չոր եմ խոսում ընկերության ղեկավարների հետ և բուռն վեճեր ունենում, ինչպես նաև միլիոնների հասնող տույժ-տուգանքներ է պարբերաբար կրում ընկերությունը։ Ի տարբերություն ՀԷՑ-ի, «Վեոլիա Ջուրը» սեփականատերը չէ ջրամատակարարման համակարգի, չի կրում ֆիզիկապես մաշված այդ համակարգի պատասխանատվությունը։
ՀՀ կառավարությունն այդ համակարգն ընդամենը տվել է ընկերությանը` շահագործման, իսկ դրա տեխնիկական զինումն ու վերազինումը, վերակառուցումը տարիներ ի վեր բացառապես ՀՀ պարտականությունն է եղել մայր պայմանագրով»,- նշել է նա։
Մեսրոպյանի խոսքով` իրենք միակ իշխանությունն են, որ վերջապես քաղաքական որոշում են կայացրել, որ այդ ոլորտում վերջապես սկսեն լուրջ ֆինանսական ներդրումներ անել։
Տեղադրություն
Անձ
Թեմա
Հանրային ծառայություններՋրամատակարարում
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
