Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական ճգնաժամի կարգավորումը

Դիվանագիտություն14:53 | նոյեմբերի 6, 2026Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական ճգնաժամի կարգավորումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության լարվածությունը թուլացնելու ջանքերը, հաղորդել է «Ալ Ջազիրան»։
Նրանք անդրադարձել են միջազգային դիվանագիտական ջանքերին, այդ թվում՝ Դոհայի միջնորդությանը, որն ուղղված է բանակցություններ անցկացնելուն և համապարփակ համաձայնության հասնելուն, որը վերջ կդնի ճգնաժամին։
Կատարի էմիրն ընդգծել է երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումից խուսափելու, Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու էներգակիրների մատակարարումների անվտանգությունն ապահովելու համար։
Կատարը հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև վեճերի կարգավորման հարցում։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունԻրան-ամերիկյան հարաբերություններ
Անձ
Դոնալդ ԹրամփԹամիմ բին Համադ Ալ Թանի
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
