Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ

Տնտեսություն14:50 | նոյեմբերի 6, 2026Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Ընդ որում, զուտ շահույթը կազմել է շուրջ 28 մլրդ դրամ, իսկ շահաբաժինները՝ շուրջ 19 մլրդ դրամ, որոնք ընկերության սեփականատերերի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ 30 տոկոսը՝ «LIORMAND HOLDING LIMITED»-ին, իսկ 70 տոկոսը՝ «Տաշիր Կապիտալ»-ին։
Այսպիսով, «Տաշիր Կապիտալ»-ը ստացել է շուրջ 12 մլրդ դրամ։
Հասանելի է
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
