Ռուսաստանին կասկածում են ԵՄ-ում սառնարանների դեմ կիբեռհարձակումների մեջ. Politico

Ռուսաստանին կասկածում են ԵՄ-ում սառնարանների դեմ կիբեռհարձակումների մեջ. Politico

ռազմավարական ենթակառուցվածքներ18:09 | նոյեմբերի 4, 2026Ռուսաստանին կասկածում են ԵՄ-ում սառնարանների դեմ կիբեռհարձակումների մեջ. Politico
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ռուսաստանին կասկածում են ԵՄ-ում սառնարանների դեմ կիբեռհարձակումների մեջ. Politico<!—>

]—>

Եվրամիության ինը երկրներում սուպերմարկետների սառեցման համակարգերի դեմ կիբեռհարձակումները կարող են լինել Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մաս։ Կիբեռանվտանգության փորձագետները զգուշացնում են, որ նման միջադեպերը ցույց են տալիս կենսական նշանակության ենթակառուցվածքների խոցելիությունը, թեև հարձակումների մեղավորները դեռ պաշտոնապես չեն պարզվել, գրում է Politico-ն։

Երկուշաբթի՝ նոյեմբերի 2-ին, սառնարանների և սառցարանների աշխատանքի խափանումներ են արձանագրվել Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Շվեդիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում, Էստոնիայում, Ֆինլանդիայում և Ռումինիայում։ Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 11–12-ին ֆրանսիական խանութների դեմ նմանատիպ հարձակումներից մի քանի շաբաթ անց։

Եվրահանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել կատարվածը։ Գյուղատնտեսության և պարենի հարցերով եվրահանձնակատար Քրիստոֆ Հանսենը միջադեպերն անվանել է «պարենի մատակարարման շղթայի աշխատանքը խաթարելու կանխամտածված փորձ»։

Փորձագետները չեն բացառում ռուսական պետական հաքերային խմբերի առնչությունը։ Ըստ կիբեռանվտանգության ոլորտում գործող Lupovis ընկերության ղեկավար Քսավիե Բելեկենսի՝ այդ վարկածի օգտին են վկայում հարձակումների տեխնիկական առանձնահատկությունները, նախկինում ռուսական խմբավորումներին առնչվող սերվերների օգտագործումը, ինչպես նաև տարբեր երկրներում նմանատիպ միջադեպերի կրկնությունը։ Սառեցման համակարգերի աշխատանքին միջամտելու համար անհրաժեշտ են արդյունաբերական կառավարման համակարգերի և սառնարանային սարքավորումների ոլորտի հատուկ գիտելիքներ։

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ հարձակումները կարող են հետապնդել ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական նպատակներ՝ ցույց տալ հակառակորդի՝ եվրոպացիների առօրյան խաթարելու և կառավարությունների վրա ճնշում գործադրելու կարողությունը։ Նման գործողությունները կարող են տեղավորվել հիբրիդային պատերազմի մոդելի մեջ, որի դեպքում հակառակորդը փորձում է ապակայունացնել իրավիճակը՝ առանց բացահայտ ռազմական հակամարտության դիմելու։

Միաժամանակ փորձագետներն ընդգծում են, որ Ռուսաստանի առնչության ուղղակի ապացույցներ առայժմ չկան։ Բելգիայի կիբեռանվտանգության գերատեսչությունը զգուշացրել է, որ հարձակման կազմակերպիչներին պարզելը կարող է անհնար լինել։ Այլ հնարավոր վարկածների թվում են առանձին հաքերների կամ սեփական շարժառիթներով գործող չարագործների գործողությունները։

Բելգիայում դատախազությունը քրեական քննություն է սկսել։ Միաժամանակ ֆինանսական դրդապատճառներով իրականացվող կիբեռհարձակումներին բնորոշ փրկագնի պահանջների մասին հաղորդումներ չեն ստացվել։ Մասնագետները զգուշացնում են, որ անկախ նրանից, թե ովքեր են կանգնած միջադեպերի հետևում, նման հարձակումները կարող են օրինակ ծառայել եվրոպական ենթակառուցվածքների խոցելիություններն ուսումնասիրող այլ չարագործների համար։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ռազմավարական ենթակառուցվածքներԿիբեռանվտանգություն

Կազմակերպություն

Եվրոպական միություն

Տեղադրություն

Ռուսաստան

Աղբյուրը՝ NEWS.am