Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»

Ձերբակալություն19:27 | նոյեմբերի 4, 2026Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մոտ մեկ ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան, այս մասին գրում է «Հետք»-ը:
Նշենք, որ արդեն մի քանի ժամ է Քննչական կոմիտեում հարցաքննվում է Սամվել Կարապետյանը, իսկ բակում նրա աջակիցներն են հավաքվել։
Այսօր մոտ երեք տասնյակ անձանց մեղադրանք է առաջադրվել, իսկ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել 36 անձի նկատմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ընկերությունից ապօրինի դուրս է բերվել ընդհանուր 23.1 մլրդ դրամ, իսկ ենթադրյալ գործողությունների հետևանքով ՀԷՑ-ին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64 մլրդ 585 մլն դրամ։
Հասանելի է
Թեմա
ՁերբակալությունՔաղաքականություն
Կազմակերպություն
Հայաստանի Էլեկտրական ՑանցերՔննչական կոմիտե
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
