Պուտինը Բարեկամության շքանշան է հանձնել Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին

Մշակույթ19:21 | նոյեմբերի 4, 2026Պուտինը Բարեկամության շքանշան է հանձնել Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Բարեկամության շքանշան է հանձնել Հայ-ռուսական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին։ Արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին՝ Ազգային միասնության օրը, Կրեմլում, հայտնում է «Интерфакс»-ը։
Հայաստանի քաղաքացի Ավետիսյանն արժանացել է Ռուսաստանի պետական պարգևին՝ արտերկրում ռուսական մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Պուտինը ստորագրել էր նրան պարգևատրելու մասին հրամանագիրը։ Ավետիսյանը 2001 թվականից Հայ-ռուսական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր է և համակարգում է համալսարանի գիտահետազոտական գործունեությունն ու համագործակցությունը ռուսաստանյան գիտական կենտրոնների և բուհերի հետ։
Բարեկամության շքանշան է հանձնվել նաև այլ երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք նպաստում են Ռուսաստանի հետ միջազգային կապերի զարգացմանը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Կազմակերպություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
