Կրեմլում հայտնել են ԱՄՆ առաջին տիկնոջ հետ ռուսական պատվիրակության հնարավոր հանդիպման մասին

Դիվանագիտություն18:09 | նոյեմբերի 4, 2026Կրեմլում հայտնել են ԱՄՆ առաջին տիկնոջ հետ ռուսական պատվիրակության հնարավոր հանդիպման մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կիրիլ Դմիտրիևը և Յանա Լանտրատովան կարող են ներկայացնել Ռուսաստանը նոյեմբերի 5-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը, եթե հաջողվի լուծել վիզաների և ուղևորության կազմակերպման հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
Նա նշել է, որ ռուսական կողմի գլխավոր ներկայացուցիչը, ենթադրաբար, կլինի օմբուդսմեն Յանա Լանտրատովան, սակայն նրա մասնակցությունը դեռ երաշխավորված չէ։
«Հուսով ենք՝ այնտեղ կլինի Կիրիլ Դմիտրիևը։ Սակայն գլխավոր ներկայացուցիչը, որքան հասկանում եմ, կլինի Յանա Լանտրատովան, եթե հասցնի տեղ հասնել», — լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հստակեցրել է, որ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Լանտրատովայի հետ մեկնող պատվիրակության ոչ բոլոր անդամներն էին մուտքի թույլտվություն ստացել։
«Դա հիմա միշտ խնդրահարույց է։ Եթե ուղևորության կազմակերպման բոլոր հարցերը, այսպես ասած, «հարթվեն», ապա այնտեղ կլինեն Յանա Լանտրատովան և Կիրիլ Դմիտրիևը»,- ամփոփել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Դմիտրիևը զբաղեցնում է օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Լանտրատովան Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատարն է։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
