Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկացի ընտրողները դեմ են արտահայտվել պատերազմին

Ընտրություններ11:52 | նոյեմբերի 4, 2026Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկացի ընտրողները դեմ են արտահայտվել պատերազմին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, մեկնաբանելով ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ ամերիկացի ընտրողները դեմ են արտահայտվել պատերազմին, իսկ Թեհրանը սատարում է այդ դիրքորոշմանը։
«Խղճի՞ թելադրանքով, թե՞ կյանքի թանկության պատճառով՝ ամերիկացիներն ասացին՝ «Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ», և մենք սատարում ենք այս ուղերձին», — գրել է նա X սոցիալական ցանցում։
Ղալիբաֆի խոսքով՝ եթե ԱՄՆ կառավարությունն անտեսի սեփական ժողովրդի կամքը՝ հանուն միջազգային հովանավորների և շանտաժիստների շահերի, Վաշինգտոնը կբախվի դրա հետևանքներին։
«Այն կիմանա, որ մեր «ՈՉ»-ը մղձավանջի է վերածվելու», — ընդգծել է իրանցի քաղաքական գործիչը։
Conscience or the cost of living, Americans said NO TO WAR, and we endorse this message.
If the US govt betrays their public will to serve international paymasters and blackmailers, it will learn our NO comes with a Nightmare.
— محمدباقر قالیباف | MB Ghalibaf (@mb_ghalibaf) November 4, 2026
Հասանելի է
Թեմա
ԸնտրություններԻրան-ԱՄՆ հարաբերություններՔաղաքականությունՊատերազմ
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
