Գազի հնարավոր թանկացումը հայ արտադրողների մի մասին դուրս կմղի շուկայից, Արամյան

Գյուղատնտեսություն12:52 | նոյեմբերի 4, 2026Գազի հնարավոր թանկացումը հայ արտադրողների մի մասին դուրս կմղի շուկայից, Արամյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գազի գնի հնարավոր բարձրացման հետևանքով գյուղմթերք արտադրող հայ բազմաթիվ արտադրողներ կարող են դուրս մղվել շուկայից։ Արտարժույթի ներկայիս փոխարժեքը ևս խթանում է ներմուծման աճը, քանի որ ներմուծվող արտադրանքը կարող է ավելի էժան լինել, քան Հայաստանում արտադրվածը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Նա նշել է, որ գազի գինն ազդում է նաև արդյունաբերության, ավտոլցակայանների և այլ ոլորտների վրա՝ ունենալով բազմապատկիչ ազդեցություն։ «Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է կլանել հարվածը գազի գնի բարձրացման դեպքում, բայց հարցն այն է, թե ինչ գնով դա կարվի»,– հավելել է Արամյանը։
Արամյանն ավելի ընդունելի է համարել Կենտրոնական բանկի հայտարարությունները, քան էկոնոմիկայի նախարարի խոսքերը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նոյեմբերի 3-ին հայտարարել է, որ գազի գնի 10% բարձրացման դեպքում գնաճը կավելանա ևս 0,8%-ով։ Դրանից մեկ օր առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նույնիսկ եթե գազը թանկանա 300%-ով, Հայաստանի ՀՆԱ-ի համար ոմանց կանխատեսած հետևանքները չեն լինի։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԳյուղատնտեսությունՏնտեսությունԳազԳնաճ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
