Դեմոկրատները մեծամասնություն ստացան. հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան

Ընտրություններ09:41 | նոյեմբերի 4, 2026Դեմոկրատները մեծամասնություն ստացան. հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ստացան. հայկական հանձնախմբի համար նույնպես բավականին լավ պատկեր է ձևավորվում: Այս մասին Facebook—ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«ԱՄՆ Միջանկյալ ընտրությունները մոտեցան իրենց ավարտին
Ընտրվեցին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի կազմի մեկ երրորդը։ Ինչպես կանխատեսել էի իմ նախորդ գրառման մեջ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ստացան։
Սենատը, ինչպես գրել էի, շատ մրցակցային էր, և այստեղ նույնպես դեմոկրատներին հաջողվեց արդյունք գրանցել՝ ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ։ Կարծում եմ՝ արդյունքների և նման պատկերի ձևավորման վրա լրջագույն ազդեցություն ունեցան վերջին 24 ժամերը, մասնավորապես՝ Իրանի դեմ Թրամփի վարչակազմի կողմից հնարավոր ռազմական հարվածի մասին տեղեկատվական պայթյունը։ Հավանաբար, դա իր ազդեցությունն ունեցավ երկու ամենամրցակցային նահանգներում ընտրությունների արդյունքների վրա։
Ի դեպ, հայկական հանձնախմբի համար նույնպես բավականին լավ պատկեր է ձևավորվում»,- գրել է Սարգսյանը:
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
