Հայաստանն ու Ադրբեջանն արդեն խաղաղություն են հաստատել, այժմ այն պետք է ամրապնդել. Փաշինյան

Հայաստան18:45 | նոյեմբերի 3, 2026Հայաստանն ու Ադրբեջանն արդեն խաղաղություն են հաստատել, այժմ այն պետք է ամրապնդել. Փաշինյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն արդեն իրականություն է դարձել տեղում, սակայն այժմ այն անհրաժեշտ է իրավաբանորեն ամրագրել։ Նրա ասելով՝ կայուն խաղաղ կարգավորումը կարևոր է թե՛ տարածաշրջանային կայունության, թե՛ Հայաստանի եվրոպական հեռանկարների համար։
Դրա մասին Փաշինյանը հայտարարել է 2026 թվականի նոյեմբերի 3-ին Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Երևանի եվրոպական ձգտումների համար խաղաղության համաձայնագրի նշանակության մասին հարցին։
Վարչապետը նշել է, որ, իր կարծիքով, Եվրամիությունը դժվար թե պատրաստ լինի ընդունելու հակամարտության մեջ գտնվող երկիր։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի պարագայում կա կարևոր դրական փոփոխություն․ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։
Փաշինյանը մատնանշել է այս գործընթացում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունն ու նախաձեռնությունը։
«Լավ նորությունն այն է, որ մենք խաղաղություն ենք հաստատել Ադրբեջանի հետ։ Դա տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և նախաձեռնությամբ»,- ասել է վարչապետը։
Ըստ նրա՝ խոսքը միայն մտադրությունների հռչակագրի մասին չէ, քանի որ պայմանավորվածություններն արդեն հանգեցրել են իրավիճակի իրական փոփոխության։
«Դա պարզապես խաղաղության մասին հռչակագիր չէր։ Այն տեղում իրականություն է դարձել։ Նկատի ունեմ, որ այժմ մենք տեղում իրական խաղաղություն ունենք»,- հայտարարել է Փաշինյանը։
Միաժամանակ նա ընդգծել է ձեռք բերված արդյունքն ինստիտուցիոնալ կերպով ամրագրելու անհրաժեշտությունը։
«Հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, այժմ շատ կարևոր է խաղաղությունն ինստիտուցիոնալացնել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում մեր արտաքին գործերի նախարարների կողմից։ Այժմ մեզ անհրաժեշտ է ստորագրել համաձայնագիրը և վավերացնել այն»,- ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ խաղաղության հաստատումը կարևոր նշանակություն ունի ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Հայաստան-Ադրբեջան բանակցություններԽաղաղությունՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
