Փաշինյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր

Հայաստան-ԵՄ հարաբերություններ17:44 | նոյեմբերի 3, 2026Փաշինյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքի էջից:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են վերջերս Երևանում կայացած հանդիպման ընթացքում ունեցած քննարկումների արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին:
Մտքեր են փոխանակվել տնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Թեմա
Հայաստան-ԵՄ հարաբերություններՔաղաքականություն
Կազմակերպություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
