Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ. Արաղչի

Աբաս Արաղչի18:47 | նոյեմբերի 3, 2026Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ. Արաղչի
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ և նրանց հետ սերտ փոխգործակցության է ձգտում։
«Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ես հաստատել եմ, որ մենք թշնամանք չունենք Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ։ Մենք բարձր ենք գնահատում Կատարի և Օմանի դրական դերը և շարունակում ենք երկխոսությունը Սաուդյան Արաբիայի հետ»,- X սոցիալական ցանցում գրել է Արաղչին։
Նախարարը նշել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ստեղծմանը, որը տարածաշրջանի երկրները կձևավորեն ինքնուրույն՝ առանց օտարերկրյա զինված ուժերի ներկայության։
Թեհրանը կարծում է, որ Պարսից ծոցի պետությունները պետք է ինքնուրույն ձևավորեն անվտանգության ապահովման մեխանիզմներ և ամրապնդեն միմյանց միջև համագործակցությունը։
Հասանելի է
Անձ
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
