Փաշինյանը չի բացառել 2027 թվականին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտի ներկայացումը

Հայաստան18:59 | նոյեմբերի 3, 2026Փաշինյանը չի բացառել 2027 թվականին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտի ներկայացումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2027 թվականին Եվրմիության լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինել։ Նա նաև չի բացառել, որ հարմար ժամկետ կարող է լինել 2028 թվականը։
Պատասխանելով պաշտոնական հայտի ներկայացման ժամկետների մասին հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այս հարցը քննարկում է թե՛ եվրոպացի գործընկերների հետ, թե՛ երկրի ներսում։ Ընդ որում, Երևանը չի ցանկանում սահմանափակվել ձևական քայլով։
«Մեզ համար շատ կարևոր է ոչ թե պարզապես տեխնիկական գործողություն կատարել՝ սեղմել ուղարկելու կոճակը և հայտ ներկայացնել։ Կարևոր է, որ այս ամբողջ գործընթացն ուղեկցվի հենց այս հարցի շուրջ քաղաքական երկխոսությամբ»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ վերջին տարիներին Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ խորանում է, և վստահություն է հայտնել, որ հայտ ներկայացնելու ժամանակը կգա։
Երբ լրագրողը խնդրել է կոնկրետ տարի նշել, Փաշինյանը պատասխանել է. «Չգիտեմ՝ որքանով է դա իրատեսական, բայց հաջորդ տարին կարող է իրատեսական լինել։ 2028 թվականը նույնպես կարող է իրատեսական լինել»։
Միաժամանակ վարչապետը հստակեցրել է, որ այժմ Հայաստանը կենտրոնացած է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության վրա։ Երկրի նպատակն է մինչև 2029 թվականը հասնել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատմանը։ Ըստ Փաշինյանի՝ դա կդառնա կողմերի միջև հարաբերությունների զարգացման ևս մեկ կարևոր փուլ։
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները հասել են երկկողմ կապերի ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Պատմություն
Կազմակերպություն
Անձ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
