Կասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը

Բագրատաշեն17:24 | նոյեմբերի 3, 2026Կասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը<!—>

]—>

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի պատրաստման համար նախատեսված սննդի կառույցում՝ դպրոցի խոհանոցում, իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ՝

— խոհանոցի հատակը չունի հարթ մակերես, գտնվում է ոչ նորոգ վիճակում, պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից,

— պատերը գտնվում են ոչ նորոգ վիճակում, չունեն հարթ մակերես, առկա է բորբոս․- սննդամթերքը պահվում է ոչ սննդային արտադրանքի հետ,

— սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում դրանց փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանություն ապահովող պայմաններում։

Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:


Տեղադրություն

Բագրատաշեն

Թեմա

Սննդի անվտանգությունԴպրոց

Կազմակերպություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Աղբյուրը՝ NEWS.am