Սերգեյ Գլազևն ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի դեմ հարվածներում Starlink օգտագործելու մեջ

Ռազմական17:34 | նոյեմբերի 3, 2026Սերգեյ Գլազևն ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի դեմ հարվածներում Starlink օգտագործելու մեջ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության պետքարտուղար Սերգեյ Գլազևը ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի տարածքին հարվածներ կազմակերպելու նպատակով տիեզերական տեխնոլոգիաներ օգտագործելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա պնդմամբ՝ Starlink արբանյակային կապի համակարգն առանցքային դեր է խաղում Ռուսաստանի դեմ հարձակումների ուղղորդման և համակարգման գործում։
Ելույթ ունենալով եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովում՝ Գլազևը հայտարարել է տեղեկատվական-տեխնոլոգիական ոլորտի և ռազմական նպատակներով տիեզերական տարածության օգտագործման միջազգային կարգավորման անհրաժեշտության մասին։
«Ակնհայտ է, որ անհնար է համակերպվել ռազմական նպատակներով տիեզերական տարածության օգտագործման հետ։ Եկեք անկեղծորեն ընդունենք, որ ԱՄՆ-ն տիեզերքն օգտագործում է ռազմական նպատակներով՝ փաստացի Starlink համակարգի միջոցով ուղղորդելով և համակարգելով Ռուսաստանի դեմ հարվածները թե՛ երկրի տարածքի խորքում, թե՛ ռազմաճակատում», — ասել է նա։
Գլազևը նաև պնդել է, որ Starlink-ն, ըստ էության, Ռուսաստանի դեմ հարձակումների գլխավոր ուղղորդող ուժն է։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Օբյեկտ
Աղբյուրը՝ NEWS.am
