Օմանի ափերի մոտ հնդկական նավ է թիրախավորվել

Ավիահարված10:15 | նոյեմբերի 3, 2026Օմանի ափերի մոտ հնդկական նավ է թիրախավորվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Օմանի ափերի մոտ օդային հարված է հասցվել 14 նավաստի տեղափոխող «MSV AL JUSUFI» բեռնանավին։ Անձնակազմի անդամներից մեկը զոհվել է։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի նավահանգիստների, ջրային ուղիների և նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը։
«Նոյեմբերի 2-ին Օմանի ափերի մոտ անհայտ թռչող օբյեկտը հարված է հասցրել 14 հնդիկ նավաստի տեղափոխող հնդկական «MSV AL JUSUFI» նավին», — X հարթակում գրել է գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով՝ անձնակազմի 13 անդամներին հաջողվել է անվտանգ տարհանվել․ նրանց փրկել է Օմանի առափնյա պահպանության ծառայությունը։ «Սակայն խորին ցավով պետք է հայտնեմ, որ մեր նավաստիներից մեկը՝ Գուջարաթ նահանգից Գանդհար Նահիմ Աջիջը, մահացել է ստացած վնասվածքներից», — հավելել է Սոնովալը։
«Նախարարությունը և Օմանում Հնդկաստանի դեսպանությունը կապ են պահպանում տեղական իշխանությունների հետ՝ ողջ մնացած 13 նավաստիներին անհետաձգելի օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց շուտափույթ վերադարձը և զոհված նավաստու աճյունի հայրենիք տեղափոխումը կազմակերպելուն աջակցելու նպատակով», — եզրափակել է նախարարը։
Հասանելի է
Թեմա
ԱվիահարվածՊատահարներՆավագնացություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
