Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

Մշակույթ12:24 | նոյեմբերի 3, 2026Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
Հայաստանի ազգային պատկերասրահի նկարներն այսուհետև կվերականգնվեն բոլորովին այլ պայմաններում: Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ, վերականգնման բաժինը կապիտալ նորոգվել է, համալրվել է նոր գույքով և անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով:



Ծրագրի շրջանակում ձեռք են բերվել ընդհանուր 54 անուն 316 միավոր սարքեր, գործիքներ ու հարակից պարագաներ: Ինչպես նաև 3 մասնագետ Լիտվայում և ՌԴ-ում վերապատրաստվելու հնարավորություն են ունեցել: Հայաստանի մշակութային ժառանգության վերակագնմանն ու փրկությանն ուղղված ծրագրի իրականացման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 122 մլն դրամ:
Հասանելի է
Թեմա
ՄշակույթՆվիրատվությունԹանգարանՎերականգնում
Աղբյուրը՝ NEWS.am
