Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել

Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել

Մահ10:17 | նոյեմբերի 3, 2026Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել<!—>

]—>

Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է Վահրամաբերդ գյուղի բնակչուհու՝ 2023 թվականին ծնված աղջնակի՝ Գ․Գ․-ի մահվան հանգամանքները, գրում է Aravot.am—ը։

Մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ հոկտեմբերի սկզբներին երեխայի մոտ նկատվել է կոկորդի կարմրություն ու ջերմության բարձրացում, բուժօգնության համար դիմել են Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա, երեխային բուժել են, նա ապաքինվել է, սակայն հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, առողջության վատթարացման հետևանքով նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք՝ նախկին մանկական ավստրիական հիվանդանոց։

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20․00-ին, երեխայի առողջական վիճակը վատացել է, իսկ ժամը 21․00-ի սահմաններում մայրը բժիշկներից տեղեկացել է երեխայի մահվան մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Թեմա

ՄահԱռողջապահություն

Տեղադրություն

Գյումրի

Կազմակերպություն

Գյումրու բժշկական կենտրոն

Աղբյուրը՝ NEWS.am