ԱՄՆ Պետդեպը, ԿՀՎ-ն և ֆինանսների նախարարությունը կողմ են Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավի շարունակմանը

ԱՄՆ Պետդեպը, ԿՀՎ-ն և ֆինանսների նախարարությունը կողմ են Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավի շարունակմանը

Իրան09:18 | նոյեմբերի 3, 2026ԱՄՆ Պետդեպը, ԿՀՎ-ն և ֆինանսների նախարարությունը կողմ են Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավի շարունակմանը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ Պետդեպը, ԿՀՎ-ն և ֆինանսների նախարարությունը կողմ են Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավի շարունակմանը<!—>

]—>

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ են տալիս շարունակել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավը, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Ռեթքլիֆը Թրամփին ասել է, որ տևական տնտեսական դժվարությունները կստիպեն Իրանին լրացուցիչ զիջումների գնալ կամ երկրի ներսում այնպիսի անկայունություն կստեղծեն, որ քաղաքացիներն ապստամբեն։

Այս մոտեցմանը աջակցում են նաև պետքարտուղարն ու ֆինանսների նախարարը, նշում է պորտալը։

Մինչդեռ Իրանի հետ գործարքի կնքմանը կողմ են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Պարսից ծոցի երկրների մեծ մասը նույնպես աջակցում է այս դիրքորոշմանը և այդ մասին հայտնել է Թրամփին, պատմել են Axios-ի աղբյուրները։

Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը ցանկանում են վերսկսել ռազմական գործողությունները։

Պորտալի զրուցակիցների խոսքով՝ նրանք պնդում են, որ Իրանին չի կարելի վստահել գործարք կնքելու հարցում, առավել ևս՝ այն պահպանելու, և որ Թրամփը պետք է գործը հասցնի ավարտին ռազմական ճանապարհով։

Ինքը՝ Թրամփը, ավելի վաղ պորտալին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «չի շտապում» որոշում կայացնել Իրանի վրա հարձակումները վերսկսելու մասին։

«Այսպես թե այնպես, մենք ինչ-որ բան կձեռնարկենք, բայց շտապելու տեղ չկա։ Մենք նրանց ֆինանսական վնաս ենք հասցրել։ Նրանք ո՛չ փող ունեն, ո՛չ բենզին, և նրանց ժողովուրդը շատ է հոգնել այս ամենից», — ասել է Թրամփը։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ երեքշաբթի գիշերը Քեշմ կղզում առնվազն հինգ պայթյուն է որոտացել։

The Wall Street Journal (WSJ) պարբերականը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, պնդում է, որ հարվածները հասցրել են ԱՄՆ զինված ուժերը։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) առայժմ որևէ կերպ չի մեկնաբանում այս հաղորդագրությունները։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ԻրանԱՄՆ

Թեմա

ՔաղաքականությունՊատժամիջոցներԻրան-ամերիկյան հարաբերություններ

Աղբյուրը՝ NEWS.am