Ուիթքոֆն ու Քուշները կգլխավորեն ԱՄՆ պատվիրակությունը ՌԴ-ի և Ուկրաինայի հետ բանակցություններում

Ուիթքոֆն ու Քուշները կգլխավորեն ԱՄՆ պատվիրակությունը ՌԴ-ի և Ուկրաինայի հետ բանակցություններում

Ջարեդ Քուշներ09:33 | նոյեմբերի 3, 2026Ուիթքոֆն ու Քուշները կգլխավորեն ԱՄՆ պատվիրակությունը ՌԴ-ի և Ուկրաինայի հետ բանակցություններում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ուիթքոֆն ու Քուշները կգլխավորեն ԱՄՆ պատվիրակությունը ՌԴ-ի և Ուկրաինայի հետ բանակցություններում<!—>

]—>

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները, ինչպես սպասվում է, կգլխավորեն ԱՄՆ պատվիրակությունը հաջորդ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կայանալիք աշխատանքային մակարդակով բանակցություններում, գրում է Axios-ը։

«Քուշներն ու Ուիթքոֆը կգլխավորեն ամերիկյան պատվիրակությունը Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում», — հայտնել է պորտալը։

Ավելի վաղ Ուիթքոֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում (ԱՄԷ)։

«Միացյալ Նահանգները միջնորդի դեր կստանձնեն նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև աշխատանքային մակարդակով բանակցություններում՝ առաջ մղելով պատերազմը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի առաքելությունը», — գրել է նա X սոցիալական ցանցում։

Ուիթքոֆի խոսքով՝ քննարկումները նվիրված կլինեն «հետպատերազմյան անվտանգության միջոցառումներին, լարվածության թուլացմանը, մարդասիրական ջանքերին և խաղաղության ճանապարհին հաջորդ քայլերին»։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Ջարեդ ՔուշներՍթիվ Ուիթքոֆ

Թեմա

ԲանակցություններՔաղաքականություն

Պատմություն

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am